Ր.Հովհաննիսյանը ներկայացրեց Ս.Սարգսյանի հետ զրույցը և հետագա անելիքները

«Բարև Հայաստան: Իմ մեջ կա արև և հաղթանակ»: Այսպես սկսեց իր ելույթը Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Դուք ընտրեցիք ձեր ծառային, ով պիտի իրականացնի իր ազգային պետական դուք ընտրեցիք որովհետև ուզեցիք իրավուրքի, աշխատանքի Հայաստան»,- հայտարարեց Ր.Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ 5 տարի անց արտագաղթ, աղքատություն բառեռև այլևս չենք հիշի. «Մենք պիտի ունենանք մեծ վերադարձ դեպի մեծ Հայաստան»:

Ր.Հովհաննիսյանը սպասվածի համաձայն ներկայացրեց երեկվա Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իրենց խոսակցության բովանդակությունը. «Դուք հարցրեցիք, ինչու ես գնացի իմ ոտքով Սերժ Սարգսյանի մոտ, երբ նա չեկավ. որովհետև ես բարդույթ չունեմ, ու պատրաստ եմ հարգանքով պտահանջել հաղթանակը։ Ես ասացի՝ ճանաչեք ժողովրդի հաղթանակը, պատասխանն էր՝ ոչ: Ասացի՝ նոր ընտրություններ Հայաստանի ապագայի համար. պատասխանն էր՝ ոչ»: «Ժառանգության» առաջնորդի խոսքերով՝ խորհրդարանը ցրելու և նոր ընտրություն կազմակերպելու առաջարկը նույնպես մերժվել է: 

Այնուհետև ներկայացնելով հետագա քայլերը՝ Ր.Հովհաննիսյանը հայտնեց, որ վաղվանից իրենք պատրաստվում են անցնել հայաստանի բոլոր մարզերով, բոլոր քաղաքներով ու գյուղերով՝ տանելով հաղթանակը դեպի բոլոր անկյունները: Հանրապետական շրջայցը կավարտվի կիրակի օրը ժամը երեքին՝ կրկին Ազատության հրապարակում. «Մենք առաջիկա ժամանակներում պայքարը տանելու ենք հանդարտ, սահմանադրական ճանապարհով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում