Էդ.Նալբանդյանն այցելելու է Ավստրիա

Փետրվարի 25-27-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ավստրիա: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կմասնակցի Վիեննայում կայանալիք «Քաղաքակրթությունների ալյանս» համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով:

Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Ավստրիայի փոխվարչապետ և Եվրոպական ու միջազգային հարցերով դաշնային նախարարի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի և մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում