Ձեր գույնը՝ ըստ Կենդանակերպի նշանի

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան, բացի թալիսմանից, ունի նաև սեփական գույները, որոնք ընդգծում են նրա լավագույն գծերը: Երբեմն դրանց առկայությունը կամ բացակայությունը նույնիսկ որոշում է աշխատունակությունը և տրամադրությունը:

Խոյ
Կենդանակերպի տվյալ նշանի ներկայացուցիչներին գերազանց հարմար է կարմիր գույնը և դրա բոլոր երանգները: Այս գույնը հին ժամանակներից ասոցիացվում է բարձր ակտիվության, էներգիայի, արիության և ուժի հետ:

Ցուլ
Ձեզ համար հիմնական գույնը կապույտն է, որը կրում է իր մեջ խաղաղություն և վստահություն: Հանգստացնող ազդեցություն ունի վարդագույնը. հանդիսանալով կարմիրի և սպիտակի խառնուրդ՝ այն ցույց է տալիս հարմարավետության ձգտումը:

Երկվորյակներ
Երկվորյակների համար ամենամոտ գույնը հանդիսանում է դեղինը, որովհետև այն ակտիվ է, վառ և հանդիսանում է շարժման սիմվոլ: Կանաչը նույնպես շատ հարմար է այս նշանի համար, որն ամրապնդում է առողջությունը, ինքնահարգանքը և համառությունը:

Խեցգետին
Խեցգետնի հիմնական գույներն են հանդիսանում արծաթագույնը և մոխրագույնը: Ոգու բարձրացման համար լավ կլինի նարնջագույնը՝ որպես բավականին օպտիմիստական գույն:

Առյուծ
Ոսկեգույնն առաջացնում է ծաղկման և գեղեցկության զգացողություն, ինչպես նաև այն բնութագրում է Առյուծների առատաձեռնությունը: Էքսպրեսիվ էմոցիաների ստաբիլացման համար Ձեզ հարմար կլինի սպիտակը, իսկ նարնջագույնն անպայման կբարձրացնի Ձեր տրամադրությունը:

Կույս
Ազնվաբարո շագանակագույնն ամենից լավ կսազի պրակտիկ Կույսերին, որովհետև այն ասոցիացվում է ռացիոնալ մտածողության, ինչպես նաև՝ հողի և նրա բարիքների հետ: Կանաչը լավ է ազդում մտքի վրա և միշտ հանդիսանում է բարգավաճման սիմվոլ:

Կշեռք
Կշեռքներին նախընտրելի է ընտրել պաստելային երանգները, առաջին հերթին՝ երկնագույնը, կանաչը և ծովի ալիքի գույնը: Տվյալ նշանի համար հիմնական գույնը հանդիսանում է երկնագույնը, որն օգնում է գտնել հավասարակշռություն և ներդաշնակություն:

Կարիճ
Կարիճի հակասական և ծանր բնավորությանը գերազանց կհամապատասխանեն ծիրանագույնը և կարմիրի բոլոր մուգ երանգները: Դրանք ասոցիացվում են հզորության և խորհրդավորության հետ: Սև գույնը նույնպես շատ հարմար է Ձեզ:

Աղեղնավոր
Տվյալ նշանի ներկայացուցիչներին արժե ընտրություն կատարել հօգուտ մանուշակագույնի խորը երանգների, որոնք ասոցիացվում են ամբիցիաների դրսևորման, իշխանության և շքեղության հետ:

Այծեղջյուր
Այծեղջյուրի ստաբիլ և կայուն բնավորությանը սազում է շագանակագույնը, քանի որ մարմնավորում է հենց կայունությունը և ստաբիլությունը: Կենդանակերպի տվյալ նշանին սկզբունքորեն սազում են մուգ գույները, քանի որ դրանք ասոցիացվում են զսպվածության հետ, որն Այծեղջյուրի համար հատկանշական որակ է:

Ջրհոս
Նախընտրելի են ոչ վառ երանգները, առաջին հերթին՝ երկնագույնը և կանաչը: Եվս մեկ գույն Կենդանակերպի տվյալ նշանի համար հանդիսանում է արծաթագույնը:

Ձկներ
Կենդանակերպի այս նշանի համար շատ հարմար կլինեն մանուշակագույնի բոլոր երանգները:

Armenia24.info

Հետևեք մեզ նաև Telegram-ում