Իսպանացիները պարզել են Ռոնալդուի տղայի ծննդյան գաղտնիքը
Նմանատիպ
Operativ.am-ը գրում է
Եվրոպական մրցաշրջանի գլխավոր՝ «Բարսելոնա»-«Ռեալ»-ի հանդիպման օրը կատալոնյան թերթերը շարունակել են քարկոծել մրցակիցների համար ատելի Կրիշտիանու Ռոնալդուին: Այս մասին հայտնում է Life.ru-ն:
«El Mundo Deportivo»-ի հետևից, որը մեղադրել էր ֆուտբոլիստին 150 միլլիոն եվրո թաքցնելու մեջ, «Sport»-ը պարզաբանում է մադրիդցիների մեգաաստղի 5-ամյա տղայի մոր գաղտնիքը:
Այն մասին շշուկները, թե կրտսեր Կրիշտիանուն ծնվել է Ռոնալդուի՝ մատուցողուհու հետ ունեցած թռուցիկ սիրավեպից, շոշափվում էր արդեն վաղուց, ինչպես նաև այն վարկածը, որ այդ երեխան ծնվել էր փոխնակ մորից, բայց այսօրվա համարում կատալոնական հրատարակությունը տալիս է հստակ տեղեկություններ:
«2009 թվականի ամռանը, նախքան «Ռեալ»-ի «Մենչեսթեր Յունայթեդ»-ից Ռոնալդուին 96 միլիոն եվրոյով գնելը՝ հարձակվողը հիացած էր ամերիկուհի մատուցողուհիներից մեկով՝ Մանչեսթերի հաստատություններից մեկում: Մատուցողուհին թողել էր ֆուտբոլիստին գրառում՝ քրտնած ապակու վրա. «Ես, դու, համբույր», և արդյունքում նրանք միասին գիշեր են անցկացրել»:
Հասկանալով, որ գիշերվա արկածներից հետո հղիացել է, կրտսեր Կրիշտիանուի ապագա մայրը կապվում է խաղացողի գործակալ՝ Ժորժ Մենդեշի հետ, որի հետ ունեցած զրույցից հետո Ռոնալդուն տալիս է համաձայնությունը՝ ԴՆԹ-ի անալիզի համար: Եվ աշխարհի առաջնության ժամանակ՝ 2010թ. Հարավային Աֆրիկային հայտնի է դառնում, որ երեխան, իսկապես, իրենն է: Այդ պահին Ռոնալդուն և այդ երեխայի մայրը պայմանագիր են ստորագրում: Ինչի արդյունքում, նա երբեք չի բացահայտի իր ինքնությունն ու ընդմիշտ կհրաժարվի երեխայի իրավունքներից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում