Վանաձորի քաղաքապետը հերքում է իր հրաժարականի մասին լուրը

Մեր ունեցած տեղեկություններով՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր հրաժարականի մասին տեղեկացել է միայն ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումից:

Այժմ նա նախարարի հեռախոսահամարն է փնտրում՝ ճշտելու, թե որտեղից են իրեն հասել այդ լուրերը:

Times.am-ը փորձեց տեղեկատվությունը ճշտել նաև Վանաձորի քաղաքապետի օգնական Էդիկ Հովսեփյանից, ով հերքեց քաղաքապետի հրաժարականի մասին լուրերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում