Մեկնարկել է ՀՀՇ համագումարը. Կորոշվի ՀԱԿ կուսակցությանը միանալու հարցը

Փետրվարի 8-ին ՀՀՇ վարչության նիստում որոշվել էր այսօր արտահերթ համագումար կազմակերպել` «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձեւավորելու նպատակով:

Համագումարը քիչ առաջ մեկնարկել է: Ներկա են 430 պատվիրակ:

ՀՀՇ կուսակցությունն արդեն որոշում է ընդունել, համաձայն որի՝ ՀՀՇ-ն որպես 1998-1990 թթ. համաժողովրդական շարժման ղեկավար, համաժողովրդական աջակցությամբ և հանրաքվեով ՀՀ հիմնադրած և ԼՂ անվտանգությունն ապահոված քաղաքական ուժ, որոշում է.

1. Միանալ «ՀԱԿ» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը

2. ՀՀՇ կուսակցությունը վերանվանել «ՀԱԿ» կուսակցություն, այդ նպատակով կատարելով կանոնադրական փոփոխություններ՝ ՀՀՇ-ն փոխարինել ՀԱԿ-ով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում