ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստում կքննարկվի Վանաձորի քաղաքապետի հարցը

Սամվել Դարբինյանի հարցը կքննարկվի ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստին: Այս տեղեկատվությունը Henaran.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այո, Սամվել Դարբինյանի պահվածքը, այն փաստը, որ նա ժողովրդին անվանել է անգիտակից, կքննարկվի գործադիր մարմնի նիստում»,- նշել է նա:

Հավանաբար, ՀՀԿ-ում դրված է Սամվել Դարբինյանի ազատման հարցը:

Հիշեցնենք, այսօր ՀՀ ԿԳ նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրառել էր, թե «Իշխանությունների դեմքը փոխվում է»՝ տեղեկություն տրամադրելով, թե Վանաձորի քաղաքապետը հրաժարական է տվել:

Times.am-ի հետ զրույցում Սամվել Դարբինյանի օգնական Էդիկ Հովսեփյանը հերքել է այդ տեղեկատվությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում