Ր.Հովհաննիսյանը՝ Սպիտակում. «Սա հավաք չէ, սա ժողովրդի կամքի արտահայտումն է»

Սպիտակում ընթացող հանդիպման ընթացքում «Ժառանգության» ներկայացուցիչների խոսքն հաճախ ընդհատվում է ոստիկանության ներկայացուցիչների հայտարարությամբ, որով քաղաքացիներին տեղեկացնում էն’ հավաքն արտոնված չէ:

Panorama.am-ի հաղորդմամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդհատեց ելույթը, լքեց բեմն ու մոտեցավ ոստիկանության փոխգնդապետ Սմբատյանին: Հովհաննիսյանն ասաց ողջունում է այս հայտարարությունը, սակայն դա փոխգնդապետի հեղինակածը չէ, «իջեցված է»:

«Սա հավաք չէ, սա ժողովրդի կամքի արտահայտումն է»,-ասաց Հովհաննիսյանն ու խնդրեց իրեն հավաք չվերագրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում