ՀՀՇ-ի «էվոլյուցիան»

Այսօր ՀՀՇ-ի անցկացրած արտահերթ համագումարի ժամանակ 375 կողմ, 6 դեմ եւ 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշվեց, որ ՀՀՇ-ն այսուհետ դառնում է ՀԱԿ։ Ինչպես տեղեկացնում լրատվամիջոցները, այս որոշմանը դեմ քվեարկողներից մեկը ՀՀՇ անդամ, ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանն էր: 

Ըստ որոշման՝ ՀՀՇ միանում է «Հայ ազգային կոնգրես » կուսակցության ստեղծման նախաձեռնությանը և վերանվանվում է ՝ Կանոնադրության մեջ համապատասպան փոփոխություններին համաձայն: Պետք է նաև ստեղծվի կազմկոմիտե՝ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջին համագումարի նախապատրաստման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում