Google-ը վերականգնվող աղբյուրների Էներգիայով իրեն լիովին կապահովի 2017 թվականին
Նմանատիպ
Google-ը մոտ Է ամբողջ աշխարհում իր գրասենյակները վերականգնվող աղբյուրների Էներգիայով լիովին ապահովելուն:
Google-ի ավագ փոխնախագահ Ուրս Հոլցլն իր բլոգում հայտնել Է, որ 2017 թվականին ընկերությունը կսկսի ԷլեկտրաԷներգիայի կարիքներն ամբողջությամբ բավարարել արեգակնային եւ հողմաԷներգետիկայի հաշվին:
«Այսօր մենք վերականգնվող աղբյուրներից ԷլեկտրաԷներգիայի խոշորագույն կորպորատիվ գնորդներն ենք եւ մտադիր ենք գնումների ծավալն ավելացնել մինչեւ 2,6 հեկտովատ,- հայտարարել Է Հոլցլը:- Մենք ամեն տարի ուղղակիորեն արեգակնային եւ հողմային Էներգիա կգնենք՝ հաշվի առնելով ամբողջ աշխարհում ԷլեկտրաԷներգիայի մեր բոլոր կարիքները»:
Google-ը խոշոր տեխնոլոգիական ընկերություններից միակը չԷ, որն իր առջեւ նպատակ Է դրել հասնել «կանաչ» աղբյուրների հաշվին ԷլեկտրաԷներգիայի իր կարիքների 100-անոց ապահովման: Համանման նպատակներ են դնում նաեւ Apple Inc.-ը, Facebook Inc.-ը, Amazon Inc-ը եւ Microsoft Corp-ը:
Google-ն սկսել Է «կանաչ» Էներգետիկայի բնագավառում ակտիվորեն միջոցներ ներդնել 2010 թվականին, այդ ժամանակից ի վեր ընկերությունն ավելի քան 3,5 միլիարդ դոլար Է ներդրել ամբողջ աշխարհում Էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտի 20-ից ավելի նախագծերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում