Հրաժարականների ալիքը հասավ Արմավիր

Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է տվել: Արմավիրի մարզպետարանից «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ այս պահին քննարկվում է նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Էջմիածնի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդի Կարեն Գրիգորյանի հրաժարականի հարցը:

Մարզպետարանից նաև տեղեկացրել են, որ երեկ տեղի է ունեցել ավագանու նիստ, որի ժամանակ քաղաքապետ Խլղաթյանը շատ նյարդային վիճակում է եղել և կոպիտ խոսել ու վիրավորել որոշ բաժինների պետերի:

Երեկ էլ Արմավիրի մարզպետի գլխավորությամբ հանրապետականները հավաքվել են Արմավիրում: Հավաքին, որին ներկա են եղել Երևանից ժամանած հանրապետականներ ևս, քննարկել են քաղաքապետ Խլղաթյանի հրաժարականի հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում