Աղցան «Ամանորյա հրաշք»․ բաղադրատոմս
07/12/2016 17:55
Նմանատիպ
Ամանորին հաշված օրեր են մնացել, իսկ դա նշանակում է, որ պատրաստվելու ժամանակն է։ Եթե դեռ չեք մտածել, թե տոնական սեղանին ինչ աղցաններ եք դնելու, ապա առաջարկում ենք պատրաստել «Ամանորյա հրաշք» աղցանը։ Այն շատ համեղ է ու յուրօրինակ տեսք ունի։
Նարինջ- 3-4 հատ
Հավի կրծքամիս- 300գր
Վարունգ- 200գր
Աղ
Մայոնեզ
Հավի կրծքամիսը եփել
Մանր կտրատել
Նարինջը լվանալ և զիգզագաձև կտրել
Բաժանել երկու մասի
Հանել միջուկը
Միջուկը կտրատել
Վարունգը խորանարդներով կտրատել
Խառնել կրծքամիսը, նարինջը, վարունգը, աղ ավելացնել
Մայոնեզ ավելացնել ու խառնել
Լցնել նարնջի կեղևի մեջ, զարդարել
Բարի ախորժակ
Հետևեք մեզ նաև Telegram-ում