«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունն աջակցում է «ժողովրդական շարժմանը»

Հետընտրական փուլում Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա կողմնակիցների շարժմանը որոշել է միանալ նաև «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության քաղաքական խորհուրդը:

«Այսօր «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկելով 18.02.2013թ նախագահական ընտրություններից հետո Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, հաշվի առնելով ժողովրդի արդարացի ցասումը.

ՈՐՈՇՈՒՄ Է

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը ողջունում է ժողովրդական շարժումը’ և իր աջակցությունն ու մասնակցությունն է ցուցաբերում այդ գործընթացին»,- նշված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում