Գյումրիում Րաֆֆի Հովհաննիսյանը կանխեց նախագահի դեմ հնչող կոչերը

Քիչ առաջ Գյումրիում ավարտվել է Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանրահավաքը: Այսօր դա հինգերորդ քաղաքն էր, որտեղ ընտրությունների արդյունքում երկրորդ տեղը գրաված թեկնածուն հանդիպել է քաղաքացիներին: Մինչ այդ Րաֆֆին այսօր եղել է Աշտարակում, Ապարանում, Սպիտակում և Վանաձորում: Ինչպես հանրահավաքում գյումրեցիներին տեղեկացրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, վաղը, եռագույնը համբուրելով, նա պայքարը պետք է վերադարձնի Երևան:

Մինչ այդ «Ժառանգության» առաջնոդը գյումերցիներին վստահեցրեց, որ պայքարը շարունակելու է մինչ հաղթական ավարտ: Իսկ երբ քաղաքի բնակիչներն սկսեցին վանկարկել նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված կոչեր, Րաֆֆի Հովհաննիսյանն ընդհատեց նրանց և բացականչեց «Հա-յաս-տան, Հա-յաս-տան…»

Հետևեք մեզ նաև Telegram-ում