ԿԳՆ. Բացակայությունների թիվն այլ ուսումնական օրերից չի տարբերվում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ առավոտյան ժամը 0930-ի դրությամբ ՀՀ բոլոր պետական ուսումնական հաստատություններում դասերը մեկնարկել են: Բացակայությունների թիվն այլ ուսումնական օրերից չի տարբերվում:
Այս մասին հայտնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

ՀՀ ԿԳՆ-ն հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունների տարածքում քաղաքական գործունեությունն ու քարոզչությունն արգելված է ՀՀ օրենսդրությամբ:

Հիշեցնենք, որ մի խումբ ուսանողներ մտադիր էին այսօրվանից անժամկետ դասադուլ հայտարարել: Դասադուլի սկիզբը մեկնարկում է այսօր, ժամը՝ 11:30, ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առջև։

Նշենք, որ մինչ այդ մի խումբ ուսանողներ հայտնել էին, որ փետրվարի 25-ին մտադիր են անժամկետ դասադուլ սկսել: Ակցիայի մասնակից երիտասարդները հայտարարություն են տարածել, որում նշվում է. «Մենք ՀՀ ուսանողներս պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում