ԿԸՀ դիմաց բողոքի ակցիա է ընթանում

ԿԸՀ հանձնաժողովը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները և վերահաշվարկի արդյունքները, քիչ հետո ամփոփելու է ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների քվեարկության արդյունքները և  հրապարակելու է վերջնական որոշումը:

Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ այն պահին բողոքի ցույց են անում ԿԸՀ շենքի մոտ: Մասնակիցների թիվը գնալով ավելանում է:

Նրանք հանդես են գալիս հետևյալ կոչերով. «ԿԸՀ-ն և ԵԱՀԿ-ն չպետք է ճանաչեն քրեաօլիգարխիկ ռեժիմը, կեղծ ընտրությունները», «Հանցագործության բարձրագույն մակարդակը ընտրակեղծարարությունն է», «Կենտրոնական ընտրական պատկերասրահ», «Եկել եք ստեղ թվեր եք խփում, որ ի՞նչ անեք, Սերժ Սարգսյան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում