Սամսունգը ԱՄՆ-ում ստիպված կանջատի Galaxy Note 7 սմարթֆոնները
10/12/2016 12:05
Նմանատիպ
Սամսունգը ԱՄՆ-ում ստիպված կանջատի Galaxy Note 7 սմարթֆոնները: Այս մասին հաղորդում է NBC News-ը:
Հեռուստաալիքը տեղեկացնում է, որ ընկերության կողմից նոր ծրագրային թարմացման միջոցով կարգելափակվի սմարթֆոնի լիցքավորվելու հատկությունը եւ սարքը կանջատվի բջջային ցանցից: «Galaxy Note 7 սմարթֆոնն այսպիսով կզրկվի շարժական սարք լինելու հնարավորությունից»,-հայտնել են Samsung ընկերությունից:
Սմարթֆոնների այս մոդելի համար ծրագրակազմի թարմացումը կիրականացվի դեկտեմբերի 19-ից:
Այս տարվա հոկտեմբեր ամսին Galaxy Note 7 սմարթֆոնների մարտկոցների պայթելու հետ կապված խնդրի պատճառով ընկերությունը համաշխարհային շուկայից հետ է կանչել 2.5 միլիոն նշված մոդելի սմարտֆոն, հաղորդում է ria.ru-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում