Նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ հնարավոր է արտահերթ նիստ գումարվի

ԱԺ Ժառանգության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն առաջարկել է նախագահի ընտրությունների արդյունքների վերաբերյալ քննարկումը կազմակերպել ԱԺ արտահերթ նիստում: Այս առաջարկն արվել է ԱԺ նիստի ընթացքում Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում «Ժառանգություն», Հ.Յ. Դաշնակցություն և Հանրապետական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Առայժմ արտահերթ նիստի մասին հարցը պետք է քննարկեն ղեկավար մարմիններում, բայց մենք, ինչպես նաև Դաշնակցությունը գտնում ենք, որ խորհրդարանը պետք է անդրադառնա այս կարևորագույն հարցին», – լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Ռ.Հակոբյանը:

Ռ.Հակոբյանը նաև հայտնել է, որ կողմերը նախագծեր կներկայացնեն, որից հետո կհայտնեն իրենց դիրքորոշը. «Լավ կլինի որ այդ դիրքորոշումւը միասնական լինի»:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նույնպես տեղեկացրել է, որ մի քանի օր հետո որոշում կկայացվի վերոնշյալ հարցի շուրջ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ. ասաց. «Նախ պետք է հստակ որոշենք քննարկվող նյութը, այդ նյութի արժեքները և այնուհանդերձ պետք է փաստաթուղթ լինի, որ քննարկելի դարձնենք: Իսկ քննարկելուն կողմ ենք»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում