ԿԸՀ-ն մերժել է Ր.Հովհաննիսյանի դիմումը՝ Ս.Սարգսյանի թեկնածությունն ուժը կորցրած ճանաչելու մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ միաձայն որոշում կայացրեց մերժել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը, որով վերջինս պահանջում է ուժը կորցրած ճանաչել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, պնդելով, որ օգտագործվել է վարչական ռեսուրսն և իրականացվել են ընտրական հիմնադրամը գերազանցող ծախսեր, գերազանցվել է քարոզչական նյութերի չափը, ինչը, ըստ դիմումատուի, ազդել է ընտրությունների արդյունքների վրա:

Ըստ Տ.Մուկուչյանի՝ ԿԸՀ գտնում է, որ բավարար չեն խախտումների մասին փաստերը, որոնք կարող են ազդել արդյունքների հիման վրա, փոխանցում է Panorama.am-ը:

ԿԸՀ նախագահը ընթերցեց համապատասխան միջազգային նորմերն ու ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդվածները, մասնավորապես՝ նշելով, որ անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում կարող է ներկայացնել միայն թեկնածուն ( ԸՕ հոդված 46 կետ 2): Բացի այդ, նա շեշտեց, որ անվավեր ճանաչելու մասին օրենքով հստակեցված են օրեր և կարգ, որոնց հիման վրա կողմը կարող է բողոքարկում ներկայացնել դատարան:

Նա նաև ընգծեց, որ բացահայտ խախտումներ արձանագրելու դեպքում դատարան կարող է դիմել նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ըստ Մուկուչյանի, հանձնաժողովը պարզեց, որ քարոզչության ընթացքում ծախսային և քարոզչության մասով որևէ խախտում չի գրանցվել, գործընթացներն իրականացվել են համաձայն ՀՀ օրենսդրության, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ և միջազգային այլ կառույցների առաջարկների և ցուցումների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում