Ադամանդագործության ոլորտում դրական զարգացումներ են գրանցվել
12/12/2016 12:27
Նմանատիպ
Կարինե Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այս տարի աճել են ադամանդի արտադրության ծավալները, ավելացել է որակյալ հումքի ներմուծումը: Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է շուրջ 97 հազար կարատ ադամանդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 64%-ով:
Հայաստանում ադամանդի մշակումն իրականացվում է հիմնականում օտարերկրյա ընկերությունների մասնաճյուղերի կողմից: Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից և Իսրայելից, իսկ արտադրված ադամանդի մեծ մասն արտահանվում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում