44 և 100 միկրոավտոբուսային երթուղիները կդառնան ավտոբուսային

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ միկրոավտոբուսային համար 44 և 100 երթուղիներում շահագործվող միկրոավտոբուսները մինչև այս շաբաթավերջ կփոխարինվեն թվով 36 ավտոբուսներով։

Քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ միկրոավտոբուսային 44 երթուղին կշարունակի գործել որպես 44 համարի ավտոբուսային, իսկ համար 100 միկրոավտոբուսային երթուղին կշահագործվի որպես 47 համարի ավտոբուսային երթուղի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում