«Ժառանգություն» եւ «Հանրապետական» կուսակցությունները կարող են լուծումներ փնտրել

«Իրատես de facto»-ն ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանից հետաքրքրվել է’ սպասելի՞ էր, արդյոք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հայտարարությունը, որում մասնավորապես ասված է, թե երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ:

««Յուրաքանչյուր կոչին պետք է շատ նորմալ վերաբերվել եւ ենթադրություններ անելու փոխարեն հետեւել գործընթացներին: «Ժառանգությունը» հայտարարել է, որ գործելու է օրենքների շրջանակներում, իշխանությունն էլ հայտարարել է, որ հարգում է ընդդիմության’ երթեր ու հանրահավաքներ անելու իրավունքը: Ես չեմ կարծում, որ պետք է կողմերից մեկին խորհուրդներ տալ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր դիրքորոշումը, իր շահերը, իր խնդիրները, եւ նպատակահարմարությունից ելնելով էլ կարող է անել կամ չանել հայտարարություն»,- արձագանքեց Սամվել Նիկոյանը:

Պարոն Նիկոյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք իր այս քայլով ԲՀԿ-ն հավակնում է իշխանության եւ ընդդիմության միջեւ բուֆերի դեր ստանձնելո՞ւն:

«Կարծում եմ’ «Ժառանգություն» եւ «Հանրապետական» կուսակցությունները կարող են իրար հետ նստել եւ լուծումներ փնտրել, քննարկել»,- ասաց հանրապետական պատգամավորը»,- մեջբերում է «Իրատես de facto-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում