Ռուսաստանի, Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների առջև բողոքի ցույց կկազմակերպվի

Այսօր բողոքի ակցիա տեղի կունենա Հայաստանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների առաջ: Ցուցարարները ցանկանում են իրենց բողոքը հայտնել այն երկրների ներկայացուցչություններին, որոնք շնորհավորել են Սերժ Սարգսյանին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին՝ ընտրությունների հաջորդ օրը, Ս.Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Փետրվարի 21-ին Սերժ Սարգսյանին  շնորհավորական ուղերձ է հղել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը։ Իսկ Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն իր ուղեձում մասնավորապես նշել էր, թե Հայաստանը հաստատեց իր ժողովրդավարական լիարժեք հասունությունը:

Նշենք նաև, որ Ս.Սարգսյանին շնորհավորել են նաև մի շարք միջազգային կառույցների ղեկավարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում