Դասադուլավորներին հեռացրին համալսարանի տարածքից

ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առաջ շարունակվում է դասադուլը: Համալսարանի ղեկավարությունը ոստիկանության աշխատակիցների հետ միասին դասադուլավորներին խնդրում է դուրս գալ համալսարանի տարածքից եւ դասադուլը շարունակել այդ տարածքից դուրս, հաղորդում է Henaran.am-ը:

Սակաjն դասադուլավորները պնդում են, որ սա հանրային տարածք է եւ ոչ մեկն իրավունք չունի նրանց թույլատրելու կամ դուրս հանելու:

Չնայած դասադուլավորները դուրս են եկել տարածքից, բայց այս պահին չեն շտապում հեռանալ: Ռեկտորի օգնական Գեւորգ Մանուկյանը համալսարանի ուսանողների անունից ասաց, որ մեծամասնությունը համաձայն չէ դասադուլին եւ որ կարգ խախտողները խանգարում են նրանց դասապրոցեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում