Գագիկ Ծառուկյանն իր աջակցությունն է ցուցաբերել Գյումրիի տնակներում ապրող հազարավոր բնակիչների (տեսանյութ)
15/12/2016 14:17
Նմանատիպ
Առաջիկա տոներին ընդառաջ՝ տնակային ավանում բնակվող հազարավոր քաղաքացիների համար գերխնդիր է մնում ֆինանսական հարցը: Տնակային ավանում գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը խոստացել էր 30 միլիոն դրամ հատկացնել՝ տնակներում բնակվող գյումրեցիներին ֆինանսական օժանդակություն տրամադրելու համար:
Հանդիպման հենց հաջորդ օրն ի մի են բերվել աջակցության խնդրանքով հարյուրավոր նամակներ, հաշվառվել Գյումրու տնակային ավաններում ապրող ընտանիքները, որոնց թիվը գերազանցում է մի քանի հազարը:
Հազարավոր ծրարներ՝ դրամական աջակցության տեսքով, ամանորյա տոներից առաջ ուղղվում են Գյումրու տնակային թաղամասեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում