Ր.Հովհաննիսյանը Մեծամորում կոչ է արել չվախենալ պայքարից, քանի որ ինքը միայնակ ոչինչ չի կարող անել

«Բարևի հեղափոխությունը» Հայաստանի մարզերում տարածելու գործընթացը Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր սկսել է Արմավիրի մարզից:

Մեծամոր քաղաքում նա բնակիչներին կոչ է արել պատրաստվել պայքարի և չվախենալ, քանի որ ինքը միայնակ ոչինչ չի կարող անել. «Կապ չունի, թե դուք 9 ամիս առաջ ասացիք «Ժառանգություն», «Դաշնակցություն», թե՝ «Բարգավաճ»։ Դուք հավատացիք, և որքան էլ կեղծեցին ընտրության արդյունքները, դուք հաղթեցիք: Մեծամորն իր քվեարկությամբ ասաց, որ հետ է վերցնում իշխանությունը»:

Էջմիածնում Ր.Հովհաննիսյանի հավաքի ժամանակ ոստիկանները բնակչությանը կոչ են արել պահպանել հասարակական կարգը և դուրս գալ ճանապարհների: Ր.Հովհաննիսյանն իր խոսքում ընդգծել է, որ ոստիկանները ժողովրդի հետ են այսուհետ. «Այլևս ոչ մի վախ, ոչ մի սպառնալիք, բացեք հայ ժողովրդի և Հայաստանի ճանապարհը։ Հետայսու ոստիկանը մեզ հետ է, վստահ եղեք»։

«Աշխարհը չհավատաց, շատ մարդիկ չհավատացին, իսկ էջմիածինը հավատաց: Վեհափառը վաղը պետք է հավատա, և թող ոչ մեկը չբռնանա հայ ժողովրդի իրավունքի վրա: Պետք է հարգենք բոլորին, անգամ նրանց, որոնց հետ մենք համաձայն չենք»,– մասնավորապես ընդգծել է Ր.Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում