Հայ շախմատիստները հաջող են հանդես գալիս միջազգային մրցաշարերում

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո ունի 3,5 միավոր եւ մի խումբ այլ շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը:

Armchess.am-ի հաղորդմամբ՝ գրոսմայստերներ Տիգրան Ղարամյանը, Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը առաջատարներից ետ են մնում կես միավորով:

Հայաստանի ներկայացուցիչներ Արմինե Բաբայանը եւ Սարգիս Վ. Մանուկյանը Իրանի Մաշհադ քաղաքում անցկացվող օփենում ութ տուրից հետո վաստակել են 5-ական միավոր:

7,5 միավորով աղյուսակը գլխավորում է Օմիդ Նորուզին (Իրան):

Հետևեք մեզ նաև Telegram-ում