Ս.Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն:
Երկրի ղեկավարի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Ս.Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպան Բաբուի պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական հարաբերություններն ավելի կխորանան ու կամրապնդվեն, քանի որ դրա համար բոլոր նախադրյալներն առկա են:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են, որ հայ և հնդիկ ժողովուրդների ավանդաբար ջերմ հարաբերությունների հիման վրա Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերջին քսան տարիներին, տարբեր ոլորտներում զարգացել է երկկողմ սերտ համագործակցություն՝ հիմնված բարի կամքի և փոխադարձ շահերի վրա:
Հանրապետության նախագահը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու և խորացնելու այդ համագործակցությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում