Ճգնաժամը պատգամավորնեին մոտ

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն, արձագանքելով Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ հասցեին հնչող քննադատություններին, ԱԺ դահլիճում որոշեց հակադարձել «Ժառանգության» պատգամավորներին։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Դիմելով այդ խմբակցության իր գործընկերներին՝ նա ասաց. «Եթե ճգնաժամ կա, դա հասարակության մեջ չի, որոշ մարդկանց սահմանափակ ուղեղներում է, որոնք չգիտես ինչու ընտրական հանձնաժողովի արդյունքները կարողղ են դնել մի կողմի վրա, համարել, որ դա կարեւոր չի, կարեւորը ընդամենը իրենց ցանկությունն ա։ Դուք կարող եք շատ ցանկություններ ունենալ, հավաքվեք ձեր ցանկություններն արտահայտեք, խնդրեմ։ Բայց մեր աշխատանքից մեզ մի շեղեք, մենք կարեւոր գործի վրա ենք հիմա»:

«ՉԻ»-ն փորձեց պատգամավորից տեղեկանալ, թե ինչո՞ւ է միայն ինքը սրտին այդքան մոտ ընդունում հարազատ կուսակցության հասցեին հնչող քննադատությունը. «Ես արդեն սրտիս մոտ եմ ընդունում տրամաբանություից դուրս հայտարարությունները, որովհետեւ չեմ կարողանում ընկալել, թե ինչ իմացան, որ «Ա» թեկնածուն «Բ» թեկնածուից ավել ձայն ա ստանում։ Բացի ընտրական հանձնաժողովի արդյունքները ամփոփելուց ուրիշ ձեւ չկա։ Ընտրական հանձնաժողովների բոլոր թվերը թափանցիկ դրված ա։ Բոլոր ընտրատեղամասերում ներկայացված են եղել քաղաքական ուժերի ներկայացուցիչները, եւ չկա մի դեպք, որ որեւէ հանձնաժողովի անդամ հակառակված լինի կամ մասնավոր կարծիք հայտնած լինի»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում