Սերժ Սարգսյանի «մահապարտները»

Նախագահական ընտրությունները դեռ չավարտված՝ իշխանական կուլիսներում սկսել են քննարկել Երևանի ավագանու ընտրությունները: «Հրապարակի» տեղեկություններով, որոշ իշխանավորներ կարծում են, որ Տարոն Մարգարյանն այլևս չպետք է զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը՝ մանավանդ   Ավանի խայտառակ արդյունքներից հետո: Բայց մեկ այլ խումբ էլ կտրականապես դեմ է Գագիկ Բեգլարյանի վերադարձին: Եվ քանի որ երկրում հետընտրական կրքերը չեն հանդարտվում, քննարկվում է այլընտրանքային թեկնածուի հարցը, ով կլինի կոմպրոմիսային՝ կընդունվի և իշխանության, և ընդդիմության կողմից: Թերթի տեղեկություններով, ոմանք կարծում են, որ այդպիսի թեկնածու է Խաչատուր Սուքիասյանը, ով լավ գոիծարարի համարում ունի և չնայած տևական ժամանակ է՝ ակտիվ չէ, սակայն ընդունելի թեկնածու է և նորահայտ ընդդիմության, և ՀԱԿ-ից անջատվածների, և բիզնես-շրջանակների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում