Նավթային շուկայի աժիոտաժի հետքերը ՀՀ-ում

Արմեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ներքին ու արտաքին տնտեսական մարտահրավերներին դիմակայելու և տնտեսական վիճակի ակներև բարելավման համար ՀՀ-ում որպես ուղորդիչ է ընդունվել 7%-ոց տնտեսական աճը: Վերջինիս հասնելու համար ՀՀ-ն պետք է կրկնապատկի արտահանման ծավալները:

Ներկայումս մենք ունենք 1,5 միլիարդ դոլարի արտահանում, սակայն այդ ցուցանիշը պետք է լինի ոչ պակաս քան 3 միլիարդը: Հրապարակված կանխատեսումների համաձայն 2017 թվականին ՀՀ-ում սպասվում է 3,2% տնտեսական աճի ցուցանիշ: Հիշյալ ցուցանիշի վրա իրենց ազդեցությունն են ունենալու քաղաքական և տնտեսական անորոշությունը նավթի գնի շուրջ:

Վերը նշվածը հիմնական ազդեցություն է ունենում ՀՀ տնտեսության վրա, քանի որ նավթի վաճառքով զբաղվող երկրները հիմնականում այն պետություններն են, որոնց բաժին է ընկնում Հայաստանի արտահանման զգալի մասը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում