ԵՊՀ ուսանողները ծեծել են դասադուլ անողներին

Մի խումբ ուսանողներ, որոնք անժամկետ դասադուլ են հայտարարել մինչև Ր.Հովհաննիսյանի հաղթանակի հաստատումը, այսօր կրկին սկսել են իրենց ցույցը ԵՊՀ-ի մոտից:

Ցուցարարների և ԵՊՀ ուսանողների մեջ թեժ վեճ է ծագել: Մեր աղբյուրների համաձայն՝ դասադուլ անողներն իրենց դեմ բողոքող ԵՊՀ ուսանողներին անվակել են «կարկառուն հանրապետականներ», վիրավորական արտահայտություններ ուղղել նրանց հասցեին, որից հետո բուռն վեճ է ծագել, որը վերածվել է կռվի:

Ցուցարարները փորձել են խուսափել կռվից՝ հեռանալով դեպի Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարան, սակայն այնտեղ ևս հանդիպել են ուսանողների և կռիվը շարունակել է: Մեր` դեռևս չշտված տեղեկություններով՝ կռվի արդյունքում ցուցարարներից մեկի քիթը կոտրվել է, ևս մի քանի հոգի ծեծի են ենթարկվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում