Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է հանդիպեսլ Սյունիքի մարզպետի հետ

Քիչ առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի հետ:

Ինչպես տեղեկացնում է YerevanNews.am-ը, վերջինս Րաֆֆի Հովհաննիսյանին վստահեցրեց, որ Մեղրիում ընտրությունները չեն կեղծվել:

«Եթե Մեղրիի մասին խոսում եք և միաժամանակ ավելացնում կեղծարար բառը, դրանք խիստ անհամատեղելի են: Ընտրությունները Մեղրիում միշտ կատարվում է իդեալական ձևով »,-իր խոսքում նշեց Մեղրիի քաղաքապետը:

Րաֆֆի Հովհաննիսյանը քաքաղաքապետին տեղեկացրեց, որ երբ ինքը փորձել է հյուրանոցում տեղավորի իր թիմակիցներին, հյուրանոցի պատասխանատուները’ իմանալով, որ Րաֆֆի հովհաննիսյանի համար է, նրան տեղ չեն տվել:

«Մեղրին ոչ մեկի սեփականությունը չէ»,-նշեց Րաֆֆի Հովհաննսիյանը:

Վերջինս քաղաքապետից պահանջեց հանրային շահը սպասարկող քաղաքապետարանի առաջին հարկից հանել ՀՀԿ կուսակցության շտաբը:

«Փոխանցեք Սհունիք մարզպետին, որ ես ժամը 15:00-ին ցանկանում եմ հանդիպել իր հետ և պահանջելու եմ նրա հրաժարականը:Եթե ինքը չի վախենում, ապա թող դուրս գա հանդիպի ինձ հետ»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում