Հայ գրոսմայստերները գլխավորում են աղյուսակները միջազգային մրցաշարերում

Գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Ղարամյանը եւ միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո ունեն 4-ական միավոր եւ մի խումբ այլ շախմատիստների հետ գլխավորում են աղյուսակը:

Իսկ Իրանի Մաշհադ քաղաքում անցկացվող օփենում ինը տուրից հետո Սարգիս Վ. Մանուկյանը վաստակել է 6, Արմինե Բաբայանը՝ 5 միավոր:

8,5 միավորով աղյուսակը գլխավորում է Օմիդ Նորուզին (Իրան):

Մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր:

Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում