Տավուշում գյուղապետի նկատմամբ քրգործ է հարուցվել՝ ընտրակաշառք տալու կապակցությամբ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2013թ. փետրվարի 27-ին հարուցվել է քրեական գործ’ Տավուշի մարզի Վարագավան համայնքի ղեկավարի կողմից նույն համայնքի բնակչին 5000 դրամ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ, տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես’ Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ Ս. Մանուչարյանը ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է տվել, որ նույն համայնքի ղեկավար Ս. Մանուչարյանը 2013թ. փետրվարի 17-ին գյուղապետարանում իրեն որպես ընտրակաշառք է տվել 5000 դրամ գումար’ փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում համայնքի ղեկավարի նախընտրած թեկնածուի օգտին քվեարկելու համար:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ’ ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում