«Գանձասար-Կապանի» երկու ֆուտբոլիստներ տեղափոխվել են Լիբանան
23/12/2016 13:55
Նմանատիպ
Հարձակվող Գևորգ Օհանյանն ու կիսապաշտպան Համլետ Ասոյանն այլևս «Գանձասար-Կապանում» չեն:
Կապանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այդ ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ:
Համլետ Ասոյանն ու Գևորգ Օհանյանը իրենց ելույթները կշարունակեն լիբանանական «Հոմենեթմեն» ակումբում։ Օհանյանը նախկինում արդեն հանդես է եկել այդ թիմում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում