30 մահափորձից ամենաաղմկոտը եղել է 1962 թ. օգոստոս ամսին
24/12/2016 12:41
Նմանատիպ
Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Շառլ դը Գոլի նկատմամբ 30 մահափորձ է կազմակերպվել, որից ամենաաղմկոտը եղել է 1962 թ. օգոստոս ամսին։
Ավտոմեքենայի վրա, որտեղ նստած են եղել գեներալն ու նրա տիկինը, կրակ են բացել 15 ինքնաձիգավորներ, սակայն ամուսինները հրաշքով ողջ են մնացել:
Հատկանշական է, որ դը Գոլը ոչ այնքան մահափորձի փաստից է վրդովվել, որքան նրանից, որ հանցախմբի ղեկավարը՝ ֆրանսիական բանակի փոխգնդապետ Բաստիեն Տիերին, վրիպել էր ու փաստորեն, ըստ Դը Գոլի, ֆրասնիական բանակի պաշտոնաթող սպան կրակել չգիտեր։
Դը Գոլն անձամբ է ստորագրում այդ սպայի մահապատժի դատավճիռը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում