Թանգյանի նամակի առեղծվածը

Ցավում եմ որ Սերժ Թանգյանին հայտնի ուժերը ներքաշել են քաղաքական պայքարի մեջ եւ դարձրել իրենց անիրավ նպատակների գործիք, իսկ Թանգյան էլ իրեն բնորոշ մաքրությամբ եւ պարզությամբ չնկատելով այդ ամենում դավադրություն ներքաշվեց այդ քաղաքական խարդավանքի մեջ: Թանգյանին ներքաշելը իմ կարծիքով ուներ մի քանի նպատակ նախ տեսնելով որ միջազգային հանրությունը միանգամից եւ առանց երերալու շնորհավորեց գործող նախագահին վերընտրվելու առթիվ այս քայլով փորձեցին հակակշիռ ստեղծել դրան թեկուզեւ անհամարժեք թե տեսեք մեր ազգի մեծանուն երգահանը չի ընդունում ընտրությունների ելքը:

Ուզում եմ ընկերներիս ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին որ Թանգյանի նամակը առաջ եկավ այն ժամանակ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ասուլիսում ասեց որ չի բացառում որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաններից մեկը շնորհավորի նախագահին: Ինչպես գիտեք նույն օրը Նախագահին շնորհավորեց ԱՄՆ պետքարտուղարը եւ դրանից հետո այդ դավադիր ուժերը փորձեցին հակակշիռ գտնել այդ եւ դրանից առաջ եղած շնորհավորանքներին մեջտեղ բերելով Թանգյանի նամակը (անկեխծ ասած վստահ չեմ որ նա ինքն է անձամբ գրել) թե տեսեք ամերիկաբնակ Թանգյանը քննադատում է գործող նախագահին:

Թանգյանին ներքաշելու մյուս նպատակը նա է որ լինելով հայտնի ռոքերգիչ եւ երիտասարդության շրջանում վայելելով մեծ հեղինակություն փորձում են իր կերպարով մոբիլիզացնել եւ մեծացնել դասադուլավորների շարքերը եւ հանրահավաքներին մասնակցող երիտասրադության քանակը, քանի որ հասկացել են որ մենակով չեն կարող երիտասարդությանը իրենց կողմ քաշել վկա դասադուլավորների չաճող թվաքանակը:

Սակայն այսօրվա տապալված ֆասադուլը ցույց տվեց որ մեր երիտասրդությունը շատ լավ զգում եւ հասկանում է թե ով ուր է ուզում իրեն ներքաշել եւ չտրվեց հակապետական ու հակահայրենասիրական սադրանքին:

Գրեթե վստահ եմ որ այս ամենը նախորոք մշակված ռազմավարություն է եւ ինձ հիշեցնում է նարնջագույն հեղափոխությունների գործիքակազմը:

 

Էդգար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում