Անդրիաս Ղուկասյանը ֆինանսավորում է դասադուլը

Արդեն երկու օր է’ քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում, որ երիտասարդների կողմից իրականացվող դասադուլի կազմակերպիչը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն է, որը Մաշտոցի պուրակի ակտիվ դերակատարներից էր: Ավելին, նշվում է, թե ակցիայի մասնակիցներն իրականում ուսանողության հետ որևէ կապ չունեն, պարզապես վճարվում են Ա. Ղուկասյանի կողմից: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում, սակայն, Ա. Ղուկասյանը հերքել է այդ լուրերը’ ասելով «Բնականաբար, նման տեղեկություններն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Նման վճարովի ակցիաների քաղտեխնոլոգիան սովորաբար կիրառում են իշխող ռեժիմները, դա իրենց գործելաոճն է: Իսկ ես այդ ակցիաների հետ որևէ կապ չունեմ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում