Այսօր ՀՀԿ խորհրդի նիստ է կայանալու. Կքննարկվեն նաև կադրային փոփոխությունները

Այսօր երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունենալու կուսակցության խորհրդի նիստը: ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը Panorama.am-ի հետ զրույցում փաստը հաստատեց:

Նրա խոսքերով, ամփոփվելու է նախագահական ընտրությունների արդյունքները, անդրադարձ է կատարվելու ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև հնարավոր կադրային փոփոխություններին:

Հիշեցնենք, որ ՀՀԿ խորհուրդը վերջին անգամ նիստ էր գումարել 2012 թվականի դեկտեմբերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում