Էժան փողերի ժամանակը…

Արմեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ճիշտ է` վերջին ամսիներին որոշակի մեղմացում է նկատվում, այնուհանդերձ ՀՀ-ն շարունակում է գտնվել գնանկումային միջավայրում։ Տարվա ավարտից մեկ ամիս առաջ սպառողական ապրանքների շուկայում 12-ամսյա հատվածում արձանագրվել է 0,6 տոկոսանոց նվազում։
Կարելի է եզրակացնել, որ այսպիսով ԿԲ-ն լավ հնարավորություն է ստանում թուլացնել դրամավարկային պայմանները:

Օրերս ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը կրկին նվազցնել 0,25 կետով։ Տարվա ընթացքում սա արդեն 8-րդ նվազեցումն էր, ինչից հետո տոկոսադրույքը դարձավ 6,25։ Այդ ընթացքում փողը էժանացել է 2,5 տոկոսով։ Տասնմեկ ամսվա կտրվածքով սա բավականաչափ մեծ քայլ է։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի հերթական իջեցման համար հիմք են ծառայել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնները։ Մասնավորապես շարունակում է պահպանվել համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպը։ Թեև վերջին շրջանում որոշակի գնաճային ճնշումներ են սկսել դրսեւորվել միջազգային ապրանքային շուկաներում, այնուհանդերձ Կենտրոնական բանկի գնահատումներով, այդ հատվածից Հայաստանի տնտեսության մեջ էական գնաճային ազդեցություններ չեն սպասվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում