Պոլսո հայոց պատրիարքի առողջությունը կտրում վատթարացել է

Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ 2-րդ Մութաֆյանի առողջությունը կտրուկ վատթարացել է և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Այս մասին տեղեկացնում է «Ակոս» թերթը՝ հիշեցնելով, որ պատրիարքը տևական ժամանակ է, ինչ գտնվում է Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ 2-րդի ինքնազգացողությունը վատացել է բարձր ջերմաստիճանի և արյան ճնշման կտրուկ տատանումների հետևանքով:

Պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ նշվում է, թե պատրիարքի առողջական վիճակի մեջ բարելավում է նկատվում և նա բժիշկների խիստ հսկողության տակ մինչև շաբաթվա վերջ կմնա վերակենդանացման բաժանմունքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում