Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը նախընտրել են ԱՄՆ չգնալ

ԱԺ հեղափոխական պատգամավորները գերադասել են մերժել ԱՄՆ մեկնելու հրավերը՝ Երեւանում մնալու եւ հետընտրական զարգացումներին մասնակցելու համար: Բանն այն է, որ ԱՄՆ դեսպանատան կազմակերպած ծրագրի շրջանակներում այսօր ԱՄՆ պետք է մեկնեին ԱԺ պատգամավորներ՝ ԲՀԿ-ից՝ Էլինար Վարդանյանը, ՀՀԿ-ից՝ Արտակ Զաքարյանը, ՀԱԿ-ից՝ Նիկոլ Փաշինյանն ու «Ժառանգություն»-ից՝ Զարուհի Փոստանջյանը:

Ու թեեւ Փաշինյանն ու Փոստանջյանը ստացել են ԱՄՆ մուտքի արտոնագիր, սակայն երեկ տեղեկացրել են, որ իրենք զբաղված են ու մնալու են Հայաստանում: Արդյունքում՝ ԱՄՆ մեկնելու են միայն Է.Վարդանյանն ու Ա. Զաքարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում