Մերժել են ԱՄՆ մեկնելու հրավերը

ԱԺ հեղափոխական պատգամավորները գերադասել են մերժել ԱՄՆ մեկնելու հրավերը’ Երևանում մնալու և հետընտրական զարգացումներին մասնակցելու համար: Բանն այն է, որ ԱՄՆ դեսպանատան կազմակերպած ծրագրի շրջանակներում այսօր ԱՄՆ պետք է մեկնեին ԱԺ պատգամավորներ’ ԲՀԿ-ից’ Էլինար Վարդանյանը, ՀՀԿ-ից’ Արտակ Զաքարյանը, ՀԱԿ-ից’ Նիկոլ Փաշինյանն ու «Ժառանգությունից»’ Զարուհի Փոստանջյանը: Ու թեև Փաշինյանն ու Փոստանջյանը ստացել են ԱՄՆ մուտքի արտոնագիր, սակայն երեկ տեղեկացրել են, որ իրենք զբաղված են ու մնալու են Հայաստանում: Արդյունքում ԱՄՆ մեկնելու են միայն է Վարդանյանն ու Ա. Զաքարյանը: «Ժողովուրդ»

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում