ՀԱՄՀ-ն հուշագիր է ստորագրել Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության հետ

Փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնության (GFCC) միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրության արարողություն: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակից:

Ըստ հուշագրի՝ ՀԱՄՀ-ն անդամագրվում է Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությանը:

Հուշագիրը ստորագրեցին ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և Դաշնության գործադիր տնօրեն Ուիլյամ Բեյթսը:

Հուշագրի համաձայն՝ Կողմերը կհաստատեն ռազմավարական գործընկերություն՝ խթանելու կայուն տնտեսական աճ և զարգացնելու արդյունավետ համաշխարհային մրցունակության քաղաքականություններ և ռազմավարություններ, բարձրարժեք նորարարական գործարարություն, գիտական և տեխնոլոգիական համագործակցություն և նորարարության վրա հիմնված աճ:

Մրցունակության խորհուրդների համաշխարհային դաշնությունը ոչ կառավարական կազմակերպություն է, որում ներգրավված են տարբեր երկրների մրցունակության խորհուրդներ, այդ թվում Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Ճապոնիայի, Կորեայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում