Վարչապետի պաշտոնի գինը գազո՞վ են վճարելու

«Հրապարակը» գրում է, թե Հայաստանի վարչապետի թեկնածուների մեջ շրջանառվում է նաեւ Կարեն Կարապետյանի անունը, ով այս օրերին Հայաստանում է եւ քաղաքական հանդիպումներ է ունենում։

«Երեկ «Գազպրոմբանկին» մոտ կանգնած մոսկովյան աղբյուրից տեղեկացանք, որ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը կապված է գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական բանակցությունների հետ։ Բանակցությունների լիազորված շրջանակները պայման են դրել, որ Կարապետյանը Հայաստան վերադառնա եւ նշանակվի վարչապետի պաշտոնում, միայն եթե նպաստի ռուսական գազի գնի իջեցմանը։

Հիշեցնենք՝ վերջերս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոսք էր տվել, որ «կունենանք ԱՊՀ-ում գազի լավագույն գինը, բոլորից ցածրը մերը կլինի»։ Ներկայում Հայաստան առաքվող ռուսական գազի գինը 1000 խմ-ի համար կազմում է 180 դոլար, իսկ ամենացածր գինը ռուսական գազի դիմաց վճարում է Բելառուսը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում