Քըրք Քըրքորյանը միանալու՞ է Րաֆֆի Հովհաննիսյանին. մամուլ

«168 ժամը» գրում է. «Երեկ երևանյան տաքսու վարորդներից մեկը բավական հետաքրքիր մի լուր է հայտնել, որը զարմացրել էր «168 ժամի» լրագրողներին: Վարորդը լրագրողներից հետաքրքրվել է ճի՞շտ են այն լուրերը, որ ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը և Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը’ Ռիչարդ Հովհաննիսյանը, երկու օրից Երևանում են լինելու և միանալու են Ր. Հովհաննիսյանին: Լրագրողները, զարմացած, նշել են, թե առաջին անգամ են լսում այդ լուրը: Վարորդը, սակայն, իր հերթին զարմացած լրագրողների «անտեղյակությունից»’ ավելացրել է «Քաղաքում այդ մասին շատերն են խոսում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում