Բան Կի Մունը երկրորդ տեղն է զբաղեցրել Հարավային Կորեայի նախագահի թեկնածուների թվում

Բան Կի Մունը երկրորդ տեղն է զբաղեցրել Հարավային Կորեայի նախագահի թեկնածուների թվում

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունն առայժմ երկրորդ տեղն է զբաղեցնում Հարավային Կորեայի նախագահական ընտրությունների հնարավոր ֆավորիտների շրջանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը վկայում են այն հարցման արդյունքները, որոնք հունվարի 13-ին հրապարակել է Gallup Korea-ն: 

Վարկանիշը գլխավորում Է ընդդիմության նախկին առաջնորդներից մեկը՝ Մուն Չժե Ինը՝ 31 տոկոս ձայներով, Բան Կի Մունը նրանից հետ է մնում 11 տոկոսային կետով:
ՄԱԿ-ի 72-ամյա նախկին գլխավոր քարտուղարն առայժմ պաշտոնական հայտարարություններ չի արել նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ, սակայն քանիցս ակնարկել է դրա հնարավորությունը:
Նախօրյակին Նյու Յորքից հայրենիք վերադառնալուց հետո նա հայտարարել է, որ չի ձգձգելու ընտրություններին մասնակցելու կապակցությամբ որոշում ընդունելու հարցում, սակայն նշել է, որ կողմնորոշվելուց առաջ ցանկանում է իմանալ համաքաղաքացիների կարծիքը:
Նախքան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելը Բան Կի Մունը 2004-2006 թվականներին զբաղեցրել էր Հարավային Կորեայի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարարի պաշտոնը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում