Ր.Հովհաննիսյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դեսպան Հայդի Թալիավինիի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ: Կողմերը քննարկեցին հետընտրական Հայաստանում ստեղծված անկանխատեսելի իրավիճակը: Այս մասին հայտնում են Ր.Հովհաննիսյանի շտաբից:

Րաֆֆի Հովհաննիսյանը ներկայացրեց իր դիտարկումները ընտրությունների ընթացքում տեղ գտած եւ իր ընտրական շտաբի արձանագրած զանգվածային խախտումների վերաբերյալ:

Քննարկվեց նաեւ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելու հնարավորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում