Ադրբեջանում զինվորականներ են ձերբակալվել

Ադրբեջանում մի քանի զինվորական է ձերբակալվել՝ ֆինանսական խարդախություններին առնչություն ունենալու համար, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։

Պաշտպանության նախարարության ու Զինվորական դատախազության համատեղ ստուգումների ընթացքում մի շարք զորամասերում հայտնաբերվել են ֆինանսական լուրջ խախտումներ։

Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել և ձերբակալվել են մի շարք զորամասերի ֆինանսական ծառայությունների պետեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում